30 հուլիսի 2026 - 18:27 AMT
Բաքվից վերադարձած հայ ըմբիշներին Դիլիջանում հանդիսավոր են դիմավորել

Մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունից՝ հայրենիք բերելով մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։

Դիլիջանում նրանց դիմավորել են մեծ շուքով։ Դիմավորողների թվում եղել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար, ներկայումս Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը նվաճել է 71 կգ քաշային Ջանես Նազարյանը, որը եզրափակիչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևին։ Չեմպիոնի պատվին Բաքվում հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Արարատ Ավետիսյանը՝ 48 կգ, և Գևորգ Հարությունյանը՝ 51 կգ քաշային կարգերում, դարձել են բրոնզե մեդալակիրներ։