30 հունիսի 2009 - 20:44 AMT
Հայաստանում շրջանառության մեջ է դրվելու «Եվրոպա 2009. Աստղագիտություն» նոր նամականիշը
Նոր նամականիշը մարելու եւ շրջանառության մեջ դնելու արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 1-ին Նալբանդյան 28 հասցեում գտնվող «Հայփոստի» N 10 բաժանմունքում:

Մարման հանդիսավոր արարողությանը մասնակցելու են Հայաստանի տրասնպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: