17 մայիսի 2002 - 23:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԻԱՅՆԱԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է էՎԵՐԵՍՏԻ ԳԱԳԱԹԸ
Հայաստանի քաղաքացի Իգոր Խալաթյանը միայնակ բարձրացել է աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, մասնագիտությամբ ծրագրավորող Իգոր Խալաթյանը, որը բնակվում է ամերիկյան Նյու-Ջերսի նահանգում, Լեվ Սարքիսովից հետո դարձավ երկրորդ հայը, որը նվաճեց աշխարհի ամենաբարձր լեռը: Նա վերելքը սկել է մարտի 20-ին, իսկ ավարտել` մայիսի 16-ին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: