1 հուլիսի 2009 - 11:42 AMT
Շվեդիան դարձել է Եվրամիության նախագահ
Հուլիսի 1-ից Եվրամիության նախագահությունը Չեխիայից անցել է Շվեդիային: Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտի խոսքերով, առաջիկա վեց ամսվա ընթացքում հիմնական խնդիրը կլինի կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Որպես Եվրամիության նոր նախագահ, Շվեդիայի գերակայությունները նաեւ պայքարն է տնտեսական ճգնաժամի հետեւանքների դեմ, «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, հարաբերությունները Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ Եվրամիության բարեփոխումը: Նախատեսվում է, որ աշնանն Իռլանդիայում կրկին անգամ տեղի կունենա Լիսաբոնի պայմանագրի հանրաքվե:

Լիսաբոնի պայմանագիրը, որը պետք է փոխարինի Եվրամիության սահմանադրությանը, ուժի մեջ չի մտնի, մինչեւ այն չստորագրեն ԳԴՀ-ի, Լեհաստանի եւ Չեխիայի նախագահները: Սակայն առավել չափով փաստաթղթի ապագան կախված է Իռլանդիայում նոր հանրաքվեից: