1 հուլիսի 2009 - 14:20 AMT
Հայաստան. Ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում
Առաջնորդվելով կառավարման համակարգում ՀՀ կառավարության հռչակած տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների լայնածավալ ներդրման ու կիրառման, ինչպես նաեւ ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման ու ծախսերի կրճատման անհրաժեշտությունից, ծառայությունում նախաձեռնվել է մեծածավալ ծրագիր: Այդ մասին հաղորդում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը:

Ծրագրի շրջանակներում ավտոմատացվել է ԴԱՀԿ ապահովող ծառայության ներքին փաստաթղթաշրջանառությունը եւ հաշվառումը, ինչը նպաստել է ժամանակի եւ միջոցների խնայմանը: Մասնավորապես` մտից եւ ելից փաստաթղթերի գրանցումը եւ դասակարգումը, փոստային առաքման ցուցակների գեներացումը, վերադարձված ծրարների գրանցումը, հաշվետվությունների եւ վիճակագրության ստացումը: Հեշտացվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ուղարկվող հարցումների համակարգը: Ծառայության արխիվի արդյունավետ կառավարման նպատակով ստեղծվել է վարույթների էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս ցանկացած գործ գտնել վայրկյանների ընթացքում:

Նշված նպատակներին հասնելու համար ծառայության, ներառյալ մարզային բաժինները, յուրաքանչյուր ծառայողի տրամադրվել է անհատական համակարգիչ, էապես հզորացվել է ծառայության սերվերային համակարգը: Հարկ է նշել, որ ավտոմատացման գործընթացում էական խնդիր է հանդիսանում պետական այլ հիմնարկների հետ էլեկտրոնային համակցումը:

Բացի այդ, ծառայությունում ներդրվում է հարցումների ավտոմատ համակարգ, որի միջոցով հարկադիր կատարողները հնարավորություն կստանան ավտոմատ կերպով (կոճակի մեկ հպումով) հարցում ուղարկել գրեթե երեք տասնյակ կազմակերպություններ` պարտապանների բանկային հաշիվների, արժեթղթերի կամ գույքի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով:

Ներկայուս այդ գործողությունը իրականացնում է առանձնացված ստորաբաժանումը եւ նշված մարմիններին հարցումներն ուղարկում են առանձին: Իսկ բանկերի ու պետական հիմնարկների հարցումները մշակում են մի քանի աշխատակից: Համակարգի ներդրման արդյունքում կրճատվելու է ինչպես ժամանակածախսը, այնպես էլ նյութական միջոցները:

Որպես հետեւանք - կրկնապատկվել է կարճված e6 ավարտված վարույթների քանակը: Վարույթների շարժը 2008թվականի ընթացքում կազմել է 72,0 հազար, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Եթե 2008թվականի տարեսկզբին ծառայությունում ընթացքի մեջ էր մոտ 39,0 հազար վարույթ, տարվա ընթացքում ստացվել է 56,0 հազար, իսկ տարեվերջին վարույթների մնացորդային քանակը կազմել 23,0 հազար: Հետe6աբար մեկ հարկադիր կատարողին հասանելիք վարույթների քանակը էապես կրճատվել է, ինչն անդրադարձել է գործերի վարման որակի լավացման վրա: Սա այն պարագայում, երբ ծառայողների քանակը չի ավելացել: Դա վկայում է այն բանի մասին, որ աշխատանքի արդյունավետությունը կրկնակի բարձրացել է: