1 հուլիսի 2009 - 18:46 AMT
Երեւանում կայացել է ՄԱԿ «Ազգային կամավորներ» ծրագրի շնորհանդեսը
Ծրագրի նպատակն է` համատեղել տեղական երիտասարդ մասնագետների գիտելիքներն ու ընդունակությունները ՄԱԿ ծրագրերի զարգացմանն ուղղված հնարավորությունները:

«Դա ՄԱԿ հսկողության ներքո աշխատելու եւ զարգացման գործակալ դառնալու առումով ունիկալ հնարավորություն է տեղական երիտասարդության համար: Կամավորների ազգային ծրագիրը կնպաստի մարդկային ռեսուրսների զարգացմանը եւ կամրապնդի ՀՀ-ում գիտելիքների ու փորձաքննության պաշարը»,- նշել է ՄԱԿ մշտական ներկայացուցիչ եւ համակարգող Կոնսուելո Վիդալը:

Ազգային կամավորներ կարող են դառնալ 25 տարեկանից բարձր անձինք, ովքեր աշխատանքի որոշակի փորձ ունեն որպես կամավոր, ինչպես նաեւ 21 տարեկանից բարձր անձինք, ովքեր միջին կամ համապատասխան տեխնիկական կրթություն են ստացել:

Կամավորների աշխատանքը վճարվելու է այն կազմակերպությունների կողմից, որտեղ նրանք աշխատելու են: