1 հուլիսի 2009 - 18:59 AMT
Հայաստանը 9 հորիզոնականով բարձրացել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
2009 թ. հուլիսի 1-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 9 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 122-րդ հորիզոնականը: Փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում: Փոխվել է առաջատարը` Բրազիլիայի հավաքականը 5-րդ տեղից կտրուկ վերելք է կատարել դեպի 1-ին տեղ: Նման վարկանիշն առաջին հերթին պայմանավորված է Կոնֆեդերացիաների Գավաթին տարած հաղթանակով: 2-րդ տեղում է հայտնվել Իսպանիայի ընտրանին, առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան, իսկ Գերմանիան իջել է մեկ հորիզոնականով` 4-րդ տեղը զիջելով Իտալիային: Առաջադիմել են նաեւ ռուսները` բարձրանալով 9-ից 6-րդ տեղը:

Դասակարգման սանդղակում 1-ին 10 թիմերի եւ Հայաստանի հավաքականի մրցակից-թիմերի դասակարգումը ենթախմբում հետեւայլն է`

1. Բրազիլիա 1672 (միավոր)
2. Իսպանիա 1590
3. Հոլանդիա 1379
4. Իտալիա 1229
5. Գերմանիա 1207
6. Ռուսաստան 1161
7. Անգլիա 1135
8. Արգենտինա 1091
9. Ֆրանսիա 1082
10. Խորվաթիա 1031

28. Թուրքիա 809
45. Բոսնիա եւ Հերցեգովինա - 680
63. Բելգիա 533
112. Էստոնիա 308
122. ՀԱՅԱՍՏԱՆ - 243

ՖԻՖԱ-ի դասակարգման հաջորդ աղյուսակը կհրապարակվի 2009-ի օգոստոսի 5-ին: