2 հուլիսի 2009 - 14:28 AMT
ՀԿԵՈւ. Վրաստանը մուտքի որոշակի սահմանափակումներ է մտցնում Հայաստանի քաղաքացիների համար
«Հարավկովկասյն երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեւորահոսքը 2009թ. առաջին 5 ամսում կազմել է 368 400 մարդ, ինչը 30-40 տոկոսով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Ուղեւորափոխադրումների տնօրնության ղեկավար Սամվել Գալեչյանը: «Մենք կարող ենք առավել մեծ քանակով ուղեւորներ տեղափոխել, սակայն, ինչպես հայտնի է, Երեւան-Բաթում գնացքն աշխատեց մինչեւ օգոստոսի 15-ը»,-ասել է նա: Ըստ նրա, այդ ուղղությամբ 2007թ. տեղափոխվել է 12 200 ուղեւոր, իսկ 2008-ին` 8 600 ուղեւոր:

2008թ. օգոստոսի 6-ին Վրաստանը մարտական գործողություններ սկսեց Հարավային Օսեթիայում, որի արդյունքում երկաթուղու աշխատանքը խափանվեց որոշ ժամանկով: Ուղեւորները, Վրաստանից հեռանալու համար, ստիպված էին հասնել Հայաստան ավոտբուսներով եւ մեքենաներով:

Ինչպես հաղորդել է Գալեչյանը, այս տարի հանդիպում է տեղի ունեցել վրաց գործընկերների ու մաքսային ծառայությունների աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են որոշ հարցեր, կապված Երեւան-Բաթում ուղղության հետ: Եթե անցայլ տարի, ըստ Գալեչյանի, երեխաների փոխադրումը հնարավոր էր ինչպես անձնագրով, այնպես էլ ծննդյան վկայականով, ապա այս տարի երեխաների փոխադրումը կկատարվի միայն անձնագրերով: Բացի այդ, ըստ Գալեչյանի, այն ուղեւորներին, որոնց անձնագրերում խփած է Ադլերի, Ավտոդորոժնայա, կամ Յուժնայա շտամպերը, թույլ չի տրվի մտնել Վրաստան:

Այդ առնչությաբ Գալեչյանը նշել է, որ մինչեւ 5 տարեկան երեխաներին, որոնք առանձին տեղ չեն զբաղեցնում, տոմս չի հասնում, 5-10 տարեկաններին` զեղչեր են հասնում, իսկ 10 տարեկանից բարձր երեխաների համար հարկավոր է լիարժեք տոմս ձեռք բերել, ընդ որում, գները չեն բարձրանալու:

Երեւան-Բաթում երթուղին կգործի շաբաթվա կենտ օրերին մոտավորապես ժամը 21:40, իսկ Վրաստան ուղեւորները կհասնեն մոտ 16:00-ին, ասել է Գալեչյանը: Ընդ որում նա հավելել է, որ օրեկան մոտ 500 մարդ հնարավոր կլինի տեղափոխել Բաթում:

Գալեչյանը ընդգծել է, որ երկու օրվա ընթացքում վրացական կողմը կներկայացնի այն ապրանքների ցուցակը, որոնք չի կարելի փոխադրել: «Յուրաքանչյուր վագոնում եւ դրամարկղի մոտ կփակցվի այն ապրանքների ցուցակը, որոնք չի կարելի տեղափոխել կամ կարելի է միայն սահմանափակ քանակով»,-ասել Գալեչյանը: