2 հուլիսի 2009 - 23:24 AMT
Խ.Աբովյանի թանգարանի աշխատակիցները մեծ գրողի ճակատագրի վրա լույս սփռող հետազոտություններ են կատարել
«Իրական Խաչատուր Աբովյանին, որի 200-ամյակն է նշվում այս տարի, հայերը չեն ճանաչում: Պատճառն այն է, որ խորհրդային իշխանությունները ներկայացնում են Աբովյանին որպես մանկավարժ ու գրող, որը սահմանափակվում էր Ռուսաստանի կազմում Հայաստանը տեսնելու ձգտումով»,-այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:
Նրա խոսքերով, գրողի, աշխարհագրագետի, մանկավարժի եւ հասարակական գործչի հոբելյանի կապակցությամբ Խ.Աբովյանի տուն-թանգարանը կազմել եւ հրատարակության է նախապատրաստել 3 գիտական հետազոտություն, որ ապացուցում են, որ Աբովյանը ծնվել է 1805թ. Քանաքեռում եւ մահացել է չպարզված հանգամանքներում, անհայտ կորչելով 1848թ., աքսորում, ուր նրան արտաքսել էին ցարական իշխանությունները: Հետազոտությունները նաեւ լույս են սփռում Աբովյանի մասին այլ կասկածելի տեղեկությունների վրա:
«Ընդհանուր եւ բարձրագույն կրթության ծրագրում վաղուց արդեն հարկավոր է փոփոխություններ կատարել մեծ գրողին վերաբերող բաժնում: Այսօրվա դրությամբ դասագրքերում այն նույն ոչ ճշգրիտ տեղեկություններն են Աբովյանի մասին, ինչ խորհրդային իշխանությունների ժամանակ»,-ասել է Հովհաննես Զատիկյանը: