16 մայիսի 2002 - 23:08 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՄԱՍԻՆ ԱՐԴԵՆ ԳՐՔԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ
Երեկ Բաքվում կայացել է երեք գրքերի` «Իլհամ Ալիեւը մեծ քաղաքականության մեջ` իրականությունը եւ հեռանկարները», «Իլհամ Ալիեւը որպես ներկայիս եւ ապագա հաջողության գործոն» եւ «Իլհամ Ալիեւ` ես պատրաստ եմ պայքարի ցանկացած մակարդակով» շնորհահանդեսը: Հրատարակություններում հավաքված են Ալիեւ-կրտսերի ելույթներն ու հարցազրույցները: Նա այժմ համատեղում է Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահի, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության նախագահի, ԵԽԽՎ-յում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնները: Շնորհահանդեսին ներկա էր խորհրդարանի ամբողջ ղեկավարությունը, կառավարության անդամների մեծամասնությունը: Միլի մեջլիսի խոսնակը իր ելույթում հայտարարել է, որ Իլհամ Ալիեւի բազմակողմանի գործունեությունը «ընդունված է ժողովրդի կողմից» եւ նա ընկալվում է որպես «ապագայի քաղաքական գործիչ»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: