3 հուլիսի 2009 - 19:07 AMT
Արթիկի քրեակատարողական հիմնարկի 15 դատապարտյալներ այս տարի ավարտել են հանրակրթական դպրոցը
Հայաստանի Արդարադատությաննախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակական կրթության ապահովումը շատ կարեւոր է ինչպես հենց դատապարտյալների, այնպես էլ ողջ հասարակության համար: Հենց այս պատճառով է, որ մի շարք քրեակատարողական հիմնարկներում գործում են միջնակարգ դպրոցներ, որտեղ կարող են ուսում ստանալ դատապարտյալները:
«Արթիկ» քրեակատարողականհիմնարկում այս տարի իրենցավարտականվկայականները ստացան 15 դատապարտյալ, ովքեր հույս հայտնեցին, որ իրենց ստացած գիտելիքները ազատության մեջ կօգնեն ավելի հեշտ եւ արագ ինտեգրվել հասարակությանը, գտնել աշխատանք եւ ընդհանրապես կարգավորել իրենց կյանքը:
Ավարտելով միջնակարգդպրոցը`մի քանի դատապարտյալներ ցանկություն են հայտնել շարունակել իրենց ուսումըեւ- ստանալ բարձրագույն կրթություն: