4 հուլիսի 2009 - 12:13 AMT
ԱՊՀ երկրների արդյունաբերական արտադրությունը հունվար-մայիսին միջին հաշվով կրճատվել է 16 տոկոսով
ԱՊՀ երկրների արդյունաբերական արտադրությունը հունվար-մայիսին միջին հաշվով կրճատվել է 16 տոկոսով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Աճ է գրանցվել միայն Ադրբեջանում` 1,3 տոկոս անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալները:

ԱՊՀ մյուս երկրներում գրանցվել է արդյունաբերական արտադրության անկում: Ամենից քիչ դա անդրադարձել է Բելառուսի վրա` 5 ամսում կրճատումը կազմել է 3,4 տոկոս: Ղազախստանում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է 4,6 տոկոսով, Հայաստանում` 10,5 տոկոսով, Տաջիկստանում` 13 տոկոսով: Ամենից շատ տուժել են ՌԴ արդյունաբերությունը, կրճատվելով 15,4 տոկոսով, Ղրղզստանում` 20,2 տոկոսով, Մոլդովայում 25, 3 տոկոսով եւ Ուկրաինայում` 31,9 տոկոսով:

Տվյալներ չակն Վրաստանի արդյունաբերության դինամիկայի մասին, որը ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացի մեջ է, ինչպես նաեւ Ուզբեկստանի ու Թուրքմենստանի վերաբերյալ: