4 հուլիսի 2009 - 16:47 AMT
Մուսավիին եւ նրա կողմնակիցներին մեղադրում են ԱՄՆ հետ կապերի մեջ
Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլահ Ալի Համենեիի օգնականը նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսավիին հրապարակավ մեղադրել է ամերիկյան լրտեսության հետ կապերի մեջ: Kayhan թերթին տված հարցազրույցում Իրանի հոգեւոր առաջնորդի օգնականը հայտնել է, որ Մուսավին համագործակցում է օտարազգիների եւ իր երկրում գործում որպես Ամերիկայի «հինգերորդ սյուն»: Հոդվածի հեղինակը կոչ է անում Մուսավիին եւ բարեփոխումների մյուս կողմնակից Մոհամադ Հատամիին դատել սարսափելի հանցագործությունների եւ պետական դավաճանության համար», հաղորդում է Reuters-ը:
2009-ի հունիսի 12-ին Իրանում կայացան նախագահական ընտրություններ, որոնցում մեծ առավելությամբ հաղթանակ տարավ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նա հավաքեց ձայների 62,6%, ինչը գրեթե երկու անգամ շատ է, քան նրա գլխավոր մրցակցի` նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավիի հավաքած ձայները: Վերջինս չճանաչեց ընտրությունների արդյունքները եւ երկրի իշխանություններին մեղադրեց կեղծման մեջ:
Քվեարկության պաշտոնական արդյունքների ամփոփումից հետո ընդդիմության կողմնակիցները դուրս եկան փողոցներ եւ զանգվածային բողոքի ցույցեր սկսեցին Մահմուդ Ահմադինեջադի վերընտրման դեմ, որոնք հանդարտվեցին միայն իշխանությունների ուժային միջամտությունից հետո: Արեւմուտքում ընտրությունների արդյունքների դեմ իրանցիների զանգվածային ելույթներն ընկալվեցին որպես իրանական պետական կառույցի` «իսլամական ժողովրդավարության», որը գնալով վերածվում էր «կրանապետության», աճող ճգնաժամ: Այնուամենայնիվ, «գունավոր» հեղափոխություն, ի հեճուկս որոշ դիտորդների ակնկալիքների, Թեհրանում տեղի չունեցավ: