6 հուլիսի 2009 - 13:24 AMT
Թուրքիայի բնակչության կեսը հավանություն է տալիս երկրի անդամակցությանը ԵՄ-ին
Ըստ Թուրքական վիճակագրկան կոմիտեի (TUIK) հարցումների, Թուրքիայի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի հավանություն է տալիս երկրի անդամակցությանը ԵՄ-ին: Ըստ հարցման արդյունքների, որին մասնակցել է 6465 մարդ, թուրք բնակչության 51 տոկոսը հանրաքվեի անցկացման դեպքում կողմ կքվեարկի անդամակցությանը ԵՄ-ին: Բնակչության միայն 29,5 տոկոսը կքվեարկի եվրոպական ընտանիքին Թուրքիայի անդամակցության դեմ, իսկ 18,6 տոկոսը պատկերացում չունի այդ հարցի վերաբերյալ:
Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին սատարում են հիմնականում տղամարդիկ եւ երիտասարդությունը, ինչպես նաեւ բարձր եկամուտներ ունեցող մարդիկ, հաղորդում է Anatolian News Agency-ն: