6 հուլիսի 2009 - 14:55 AMT
«Գազպրոմը» մտադիր է գազամուղ կառուցել Աֆրիկայից դեպի Եվրոպա
Նիգերիան, Ալժիրը եւ Նիգերը պայմանագիր են կնքել Սահարա անապատով դեպի ԵՄ գազամուղ կառուցելու վերաբերյալ: Նիգերիայի NNPC եւ Ալժիրի Sonatrach պետընկերություններին իրենց օժանդակությունն են առաջարկել Total, Royal Dutch Shell եւ «Գազպրոմ» ընկերությունները: «Գազպրոմը» բավարարում է Եվրոպայի գազի մոտ մեկ քառորդ պահանջարկը:

Ակնկալվում է, որ գազամուղը շահագործման կհանձնվի 2015 թվականին:

Սահարայով գազամուղի կառուցման ծախսերը կազմում են մոտ 10 մլրդ դոլար: Ընդ որում կպահանջվի ներդրնել եւս 3 մլրդ գազահավաքման կենտրոնական կետերի շինարարության համար, ասում է Լենտա.ռու-ն:

Գազամուղի երկարությունը Նիգերիայից դեպի Եվրոպա, Նիգերի ու Ալժիրի տարածքով, կկազմի 4128 կմ: Գազամուղի թողունակության հզորությունը կկազմի շուրջ 30 մլրդ խմ տարեկան:

Նիգերիան ածխաջրածնային հումքի խոշորագույն արդյունահանողն է Աֆրիկայում: Նավթի ու գազի հաշվարկված պաշարները երկրում կազմում են 9 մլրդ տոննա : 2007-ին Նիգերիան արդյունահանում էր շուրջ 130 մլն տոննա նավթ ու գազ: Ընդ որում 40 տոկոսը այրվում է ոչ արդյունավետ արտադրության պատճառով: