6 հուլիսի 2009 - 16:43 AMT
Կապերն ու շփումները Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ անհրաժեշտ են
Կապերն ու շփումները Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջեւ անհրաժեշտ են, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի մտավորականների այցը Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու ավելի շատ ձեւական բնույթ էր կրում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ավելի լավ կլիներ, եթե այդ այցերն անկեղծ լինեին: Կոնկրետ վերջին այցը ավելի շատ ձեւական էր: Մտավորականության ներկայացուցիչները պետք է հանդիպեին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովրդների հետ, ոչ թե թաքցնեին Ստեփանակերտում լինելու փաստը»,-ասել է Մանոյանը: Ըստ նրա, ադրբեջանական հանրությունը պետք է հասկանա, որ 70 տարին վաղուց արդեն անցել է եւ երկխոսություն սկսի Լեռնային Ղարաբաղի հետ:

ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Բյուլ-Բյուլ օղլին մտավորականության ներկայացուցիչների հետ այս շաբաթ այցելեցին ԼՂՀ, Հայաստան ու Ադրբեջան: