6 հուլիսի 2009 - 18:14 AMT
Գարեգին 2-րդը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար
Այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին, որին ուղեկցում էր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Ողջունելով ԿիպրոսիՀանրապետության նախագահի այցը հայոցհոգեւոր կենտրոն` ՎեհափառՀայրապետն անդրադարձավերկուպետությունների ընդհանուր խնդիրներին եւ մարտահրավերներին, միաժամանակ համոզմունք հայտնելով, որ նախագահի այցից հետո ջերմ հարաբերությունները երկու ժողովուրդների միջեւ ավելի են ամրապնդվելու:

Գարեգին 2-րդը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին հայ համայնքի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար:

ԿիպրոսիՀանրապետության նախագահԴիմիտրիս Խրիստոֆիասըշնորհակալություն հայտնեցՀայոցՀայրապետին ջերմ ընդունելության համար եւ անդրադարձավ հայ-կիպրական կապերին, որոնք տարեցտարի ավելի են սերտանում եւ ամրանում, ընդգծեց Կիպրոսի հայերի մեծ ներդրումը երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունների բարելավման գործում: