6 հուլիսի 2009 - 21:59 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն նպաստավոր է Թուրքիայի համար
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է: Այդ փաստի ճանաչումը միայն Թուրքիայի օգտին է: Այդ մասին Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համտեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: «Կիպրոսն աշխարհի առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եթե Թուրքիան ճանաչի այդ փաստը, ապա նա ցույց կտա, որ պատրաստ է լսել հարեւան երկրներին»,- նշել է Կիպրոսի նախագահը:

Դիմիտրիս Խրիստոֆիասը ողջունել է Հայաստանի նախագահի քայլերը` ուղվված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: «Ես գիտեմ, թե որքան դժվար է բանակցել Թուրքիայի հետ, բայց այլընտրանք չկա: Մենք նաեւ հասկանում ենք, որ ոչ Հայաստանը, ոչ Կիպրոսը զիջումների չեն գնա սկզբունքային հարցերի շուրջ բանակցություններում»,- ընդգծել է Կիպրոսի նախագահը: