7 հուլիսի 2009 - 17:00 AMT
Հայաստանի վարչապետը եւ Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցեր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր Երեւանում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, հանդիպման ընթացքումքննարկվելեն երկու բարեկամերկրների հարաբերությունների զարգացմանեւ տարբեր բնագավառներում համագործակցությաններուժնակտիվացնելու, մասնավորապես տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցեր:

ՀՀ կառավարությանղեկավարը բարձրէ գնահատել Հայաստան-Եվրամիությունտարածաշրջանային համագործակցության համատեքստում մեր երկրին աջակցելու կիպրական կողմի պատրաստակամությունը: