7 հուլիսի 2009 - 17:41 AMT
Հայաստանի բջջային օպերատորներին ձեռնտու չեն միջազգային կապի սակագները
Հայաստանում բջջային ծառայություների օպերատորները` ՎիվաՍելլ-ՄՏՍ, Beeline եւ Orange-Հայաստանը օպերատորների միջեւ տրաֆիկի` փոխկապակցման համար չափերի եւ փոխհաշիվների նոր սակագներ հաստատելու խնդրանքով դիմել են Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողով (ՀԾԿՀ):
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ԱրմենԹել (ապրանքանիշը` Beeline) ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը, այսօր օպերատորների միջեւ տրաֆիկի համար չափերի եւ փոխհաշիվների գոյություն ունեցող սակագները հնացել են: Նրա խոսքով, Beeline ընկերությունը հուսով է, որ ՀԾԿՀ նոր մոտեցում կմշակի փոխկապակցման հարցին, որը կհամապատասխանի հեռահաղորդակցման կարգավորման ոլորտում ժամանակակից միտումներին: Տրաֆիկի համար օպերատորների միջեւ փոխհաշիվների սակագները կդիտարկվեն ֆիքսված համարներից դեպի ֆիքսվածները, ֆիքսվածներից բջջայինները եւ հակառակ ուղղությամբ: