7 հուլիսի 2009 - 17:50 AMT
«Շարական» համույթը պատրաստում է միջնադարյան հոգեւոր ստեղծագործության պրեմիերա
Աշնանը «Շարական» համույթը նախատեսում է միջազգային հոգեւոր ստեղծագործության պրեմիերա` նվիրված Սբ. Աստվածածնի կյանքի խորհուրդին: Համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտի խոսքերով, ստեղծագործության հեղինակը միջնադարյան արեւմտաեվրոպական կոմպոզտոր է, որի անունը մաեստրոն ցանկացավ գաղտնի պահել մինչեւ պրեմիերայի օրը:

«Շարական» համույթը հիմնադրվել է 1981-ին Դանիել Երաժիշտի կողմից: Համույթը կատարում է հայկական ժողովրդական եւ հոգեւոր ստեղծագործություններ, ինչպես նաեւ եվրոպական դասականների ստեղծագործություններ: Այսօր համույթի կորիզը կազմված է Դանիել Երաժիշտի ընտանիքից: