7 հուլիսի 2009 - 18:33 AMT
Ռուսաստանն ու ԱՄՆ կարող էին ավելի ակտիվ համագործակցել Իրանի հարցում
Օբաման շեշտեց այն պահը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ կարող էին ավելի ակտիվ համագործակցել Իրանի հարցում, եւ այստեղ Ռուսաստանի դերը ծայրահեղ կարեւոր է, եւ Ամերիկան շահագրգռված է առավել սերտ համագործակցության հարցում: Այդ մասին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Բարակ Օբամայի զրույցի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Յուրի Ուշակովը:
Նրա խոսքով, Օբամայի եւ Պուտինի զրույցն ավարտվեց հենց իրանական խնդրի թեմայով: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին էր զրույցի թեման, երբ Պուտինն իր նստավայրից ուղեկցում էր Օբամային, Ուշակովը հայտնել է. «Այնպիսի տպավորություն է, որ նրանք Իրանի շուրջ հետո էլ են զրուցել»:
Յուրի Ուշակովի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Կորեական թերակղզու միջուկային խնդիրը:
«Հյուսիսային Կորեայի խնդրի վերաբերյալ Օբաման ընդգծում էր, որ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում եւ գոհունակություն էր հայտնում նրանով, թե ինչպես է մեզ մոտ զարգանում գործընկերությունը»,- ասել է Ուշակովը, հաղորդում է Ինտերֆաքսը: