7 հուլիսի 2009 - 23:19 AMT
Ստեղծվել է «Տիգրանակերտ» պետական պատմական արգելոցը
Արդեն 4 տարի է, ինչ արցախյան Տիգրանակերտում հնագիտական պեղումներ են անցկացվում, որոնք այս տարի վերսկսվեցին հունիսի 16-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 25-ը:

Աշնանը կներկայացվեն արված բացահայտումներն ու պեղումների արդյունքները, իսկ երեկ արցախյան արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց հուշարձանի ու հատկապես պեղումների ժամանակ 3 մ խորության վրա հայտնաբերված 4-րդ դարի եկեղեցու պահպանման խնդիրը:

2009թ. ԼՂՀ կառավարությունը 35 մլն դրամ է հատկացրել «Տիգրանակերտ» պետական պատմական արգելոցի պեղումների ու վերականգնման համար:

Գտածոներն մինչ օրս պահպանվում են Երեւանի պետական համալսարանի հնեաբանական լաբորատորիայում, որտեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում :

Ինչպես հաղորդել է Համլետ Պետրոյանը, ԼՂՀ իշխանությունները մտադիր են թանգարանի վերածել Փանախ խանի ամրոցը (18 դար), ինչն, ըստ հնագետների, աննպատակահարմար է:

Տիգրանակերտը անտիկ դարաշրջանի քաղաք է, որն Արցախում հիմնել է հայ թագավոր Տիգրան Մեծը (95-55թթ. մ.թ.ա):