8 հուլիսի 2009 - 13:05 AMT
ԱՐՄԵՆԱԼ-ը 12 տոկոսով գերազանցեց արտադրության նախագծային մակարդակն առաջին կիսամյակում
Աշխարհում ալյումինի եւ կավահողի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերությունը տեղեկացնում է փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանում արտադրության նշանակալի աճի մասին: Հունիսին գործարանն արտադրեց շուրջ 2,5 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 12%-ով ավելին է, քան նախագծային ցուցանիշը: Ընդհանուր առմամբ տարեսկզբից գործարանը թողարկել է ավելի քան 10 հազար տոննա արտադրանք:
2009 թ.հունվար-հունիսամիսներինգործարանային արտադրանքի թողարկման ծավալը 77%-ով գերազանցել է 2008թ.առաջին կիսամյակի ցուցանիշը: Ընթացիկ տարվա արդյունքներով նախատեսվում է հասնել ծավալների կրկնակի ավելացման: ԱՐՄԵՆԱԼ-ում արտադրության աճն ուղեկցվում է բոլոր տեխնիկա-տնտեսական չափանիշների բարելավմամբ. արտադրանքի ինքնարժեքն իջել է 60%-ով, միաժամանակ արտադրական խոտանը հասցվել է նվազագույնի:
Գործարանի գլխավորտնօրեն Սերգեյ Բորովիկը նշեց.«ԱՐՄԵՆԱԼ-ի կոլեկտիվըհաջողության հասավ հումքի եւ նյութերի ծախսման նորմաների իջեցման, տեխնոլոգիական կարգապահության խստացման, օպտիմիզացիայի համալիր ծրագրի ներդրման, ծախսերի կրճատման եւ պետքական թողարկման գործակցի (ՊԹԳ) բարձրացման շնորհիվ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում ՊԹԳ-ն աճել է ավելի քան 2 անգամ` հասնելով մինչեւ 72,4 %-ի: Դրա հետ մեկտեղ մենք պատրաստ ենք հասցնել արդյունավետության այդ կարեւոր ցուցանիշը մինչեւ 75%-ի»:
Ներկայումս գործարաննապահովվածէպատվերներով մինչեւտարեվերջ: Ձեռնարկությանարտադրանքն արտահանվումէհիմնականումԱՄՆ, ակտիվորեն ընթանում է Մերձավոր Արեւելքի շուկաների իրացումը:
«ԱՐՄԵՆԱԼ»ը ստեղծվել է Երեւանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. եւ ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: Գործարանում աշխատում է 670 մարդ:
ՌՈՒՍԱԼ-ը`ալյումինային բնագավառի համաշխարհային առաջատար. արտադրանքը արտահանվում է աշխարհի 70 երկրների պատվիրատուներին: Ընկերությանը բաժին է ընկնում ալյումինի համաշխարհային շուկայի շուրջ 12%-ը եւ կավահողի 15%-ը: Ընկերությունում աշխատում է 90 000 մարդ: ՌՈՒՍԱԼը ներկայացված է աշխարհի 19 երկրներում 5 մայրցամաքների վրա: