9 հուլիսի 2009 - 16:24 AMT
Ստեփանակերտում իր աշխատանքն է սկսել «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» թեմայով միջազգային խորհրդաժողովը
Ստեփանակերտում իր աշխատանքն է սկսել «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» թեմայով միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի կողմից Հենրիխ Բյոլլի հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցչության հետ համատեղ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը , խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են Հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Իրիս Կեմպեն, Վրաստանի փորաձագետ Մալխազ Գուգաան, Հայաստանից փորձագետներ Սերգեյ Մինասյանն ու Ռիչարդ Կիրակոսյանը, ինչպես նաեւ ԼՂՀ փորձագետների ընկերակցության ներկայացուցիչները:
«Մենք մտադիր ենք քննարկել Կովկասում առկա հակամարտություններն ու դրանց կարգավորման հեռանկարները, «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, եվրաինտեգրման հարցերը», - նշել է Իսկանդարյանը: