10 հուլիսի 2009 - 15:08 AMT
«Բանանցը» հաղթեց մարտում, սակայն տանուլ տվեց ճակատամարտը
Հուլիսի 9-ին Երեւանի «Բանանցը» եւ Աշտարակի «Միկան» անցկացրեցին Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: «Բանանցը» հաղթեց Բոսնիայի «Շիրոկի բրիեգ» թիմին: Այս խաղում հայկական ակումբին հաջորդ փուլ դուրս գալու համար հաղթանակ էր հարկավոր 2 գնդակի առավելությամբ:

Հանդիպումն անցավ լարված պայքարում եւ, թվում էր, որ հաշիվն այս խաղում այդպես էլ չի բացվի, սակայն «Բանանցի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի ջանքերով հաջողվեց 87-րդ րոպեին բացել հաշիվը: Ավելին երեւանցիներն անել չկարողացան: Տանուլ տալով պատասխան հանդիպումը 0:1 հաշվով, բոսնիացիները երկու խաղի արդյունքում դուրս եկան որակավորման երկրորդ փուլ, քանի որ հուլիսի 2-ին Երեւանում կայացած առաջին խաղում «Շիրոկի Բրիեգը» հաղթեց 0:2 հաշվով:

Նշենք, որ Եվրոպայի լիգային հրաժեշտ տվեց նաեւ Աշտարակի «Միկան», որը ոչ ոքի խաղաց «Հելսինգբորգի» հետ`1:1 (երկու խաղի արդյունքում 2:4):

Այդպիսով, երկու հայկական թիմերը դուրս մնացին Եվրոպայի լիգայից որակավորման առաջին իսկ փուլում: