10 հուլիսի 2009 - 18:15 AMT
«Ոսկե ծիրանի» շրջանակներում 7 օրում կցուցադրվի 158 ֆիլմ 52 երկրից
«Ոսկե ծիրանի» 6-րդ միջազգային կիոնփառատոնում, որը կանցնի հուլիսի 12-19 Երեւանում, կցուցադրվի 158 ֆիլմ 52 երկրից: Ներկայացված ֆիլմերից 52-ը հայկական կինեմատոգրաֆիայի արդյունք են: Հայկական ֆիլմերն ընդգրկված են փառատոնի տարբեր ծրագրերում:

«Շատ հաճախ ասվում է այն մասին, որ հնարավորություն չկա դիտել հայրենական կինեմատոգրաֆիայի ֆիլմերը: Հայկական ֆիլմեր ընդգրկելով «Ոսկե ծիրանի» ծրագրում, մենք հնարավորություն ենք ընձեռում հանդիսատեսին դիտել եւ գնահատել հայկական ֆիլմերը»,-այսօր մամլո ասուլիսում ասել է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: