10 հուլիսի 2009 - 21:32 AMT
Հայաստանում մշակվել է արտաքին քաղաքականության դոկտրին
Առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ արտաքին քաղաքականության դոկտրինը: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, ըստ Քոչարյանի հայեցակարգում հստակ կձեւակերպվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա կկառուցվեն հայ-թուրքական հարաբերություններն ու կլուծվի ղարաբաղյան խնդիրը: «Հայեցակարգը քննարկման կներկայացվի, որից հետո կներկայացվի ՀՀ նախագահի հաստատմանը»,-ասել է Քոչարյանը:--