10 հուլիսի 2009 - 21:38 AMT
Հայաստանի բնակչության հերթական մարդահամարը կանցկացվի 2011թ. հոկտեմբերի 12-21-ին
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան ՍարգսյանըՀայաստանում անցկացվելիքմարդահամարիհարցերին նվիրված հանդիպում է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությանորոշմամբ մարդահամարնանցկացվելուէ 2011թ. հոկտեմբերի 12-ից 21-ըներառյալ, փորձնականմարդահամարը` 2010թ. ապրիլի 14-ից 23-ըներառյալ` Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում եւ Տավուշի մարզի Գետահովիտի, Գանձաքարի, Աչաջրի եւ Խաշթառակի գյուղական համայնքներում: Կազմվել է մարդահամարի ծախսերի նախահաշիվը, որը հինգ տարվա` 2009-2013թթ. համար, 2.5 մլրդ դրամ է եւ հավանության է արժանացել 2011թ. մարդահամարի համապետական հանձնաժողովի մարտի 20-ի անդրանիկ նիստում: Նշվել է, որ այդ գումարից 1.9 մլրդ դրամը նախատեսված է 2011թ. համար: Կարեւորագույն այս միջոցառումն անցկացնելու նպատակով 2011թ. ներգրավվելու է ավելի քան 16 հազար ժամանակավոր աշխատակից, ինչը կարեւոր է նաեւ մարդկանց զբաղվածությունն ապահովելու եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու իմաստով: Տիգրան Սարգսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ճգնաժամի պայմաններում ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրային գնահատման այսօրվա պատկերացումներով պետական բյուջեից հնարավոր կլինի ֆինանսավորել այդ ծախսերի միայն 21 տոկոսը: Նա կառավարության անունից դիմել է ներկաներին` հնարավորության դեպքում մարդահամարի անցկացման գործում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն, ինչը արդի արագ փոփոխվող աշխարհի մասը կազմող մեր երկրի համար ունի կարեւոր նշանակություն, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: