10 հուլիսի 2009 - 22:16 AMT
Սեյրան Օհանյան. Հարաբերությունները Թուրքիայի հետ հարկավոր է զարգացնել, սակայն թուրը միշտ պատրաստ պահել
Սփյուռքահայ երիտասարդների հետ այսօր կայացած հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանն, ասել է, որ Հայաստանը կողմ է լուծման, ոչ թե այս գործընթացի սառեցման:

Սեյրան Օհանյանը նշել է, որ սահմանի բացումը տնտեսապես շահավետ է Հայաստանի համար, սակայն, ըստ նրա, առաջընթացի հասնել այս հարցում հնարավոր կլինի բացառապես խաղաղ հիմքի վրա, առանց նախապայմանների, եւ ինչը պակաս կարեւոր չէ, փոխադարձ զիջումների շնորհիվ: «Այս հարցում միակողմանի զիջումներ չեն լինի»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ իր անձնական կարծքին է հայտնել, որ հարաբերությունները Թուրքիայի հետ հարկավոր է զարգացնել, սակայն թուրը միշտ պատրաստ պահել: