10 հուլիսի 2009 - 22:49 AMT
Բացվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նոր շենքը
Այսօր Երեւանում հանդիսավոր կերպով բացվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նոր շենքը: Բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը եւ պաշտոնատար այլ անձիք:
Ողջույնի խոսքով հյուրերին է դիմել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` մասնավորապես, շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱԱԽ լիարժեք աշխատանքի համար բոլոր պայմանները ստեղծելու համար: