11 հուլիսի 2009 - 23:49 AMT
Ռուսաստանն ու Իրանը գա՞զ կմատակարարեն Nabucco-ի համար
«Մենք չպետք է զարմանանք, եթե մի օր Ռուսաստանը գազ առաքի Nabucco-ի համար»,-հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը: Ըստ նրա, ապագայում Իրանը, հնարավոր է, եւս գազ առաքի Nabucco-ի համար, հաղորդում է Associated Press-ը:
2009թ. հուլիսի 19-ին Անկարայում տեղի կունենա միջկառավարական համաձայնագրի ստորագրում Թուրքիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի միջեւ Nabucco-ի կառուցման վերաբերյալ:
Այն պետք է շահագործվեր 2011թ., սակայն հետո ժամկետը տեղափոխվեց մինչեւ 2013թ.: Նախագծի արժեքը 12 մլրդ դոլար է: Շինարարության առաջին փուլը կսկսվի 2010թ.: