12 հուլիսի 2009 - 00:14 AMT
Խորհրդաժողովի մասնակիցները պահանջում են ԼՂՀ-ն անմիջապես վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ
Այսպես կոչված նորացված Մադրիդյան սկզբունքներով հակամարտության կարգավորումն արագացնելու ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող պետությունների ղեկավարների կոչի առնչությամբ Ստեփանակերտում այսօր ավարտված հայ-թուրքական հարաբերություններին նվիրված Համահայկական խորհրդաժողովի մասնակիցներն ընդունել են բանաձեւ , որում արձանագրվում է , որ տարածաշրջանում ստեղծված ստատուսքվոն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշմանիրավունքը բռնի ուժովճնշելու, պատերազմ սանձազերծելու եւ այդ պատերազմում պարտվելու Ադրբեջանի քաղաքականության արդյունքն է: Արցախը ոչ միայն կարողացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը, այլեւ միջազգային բոլոր նորմերին համապատասխան ժողովրդավարական պետություն է ստեղծել, որ բնականորեն կայանում ու զարգանում է: Այսօր եւ վաղը Արցախի ինքնուրույնությունն ու անվտանգությունը ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ու համայն հայ ժողովրդի արժանապատվությանը, լինելիությանն ու հեռանկարին: Հիմնահարցը հապճեպ կարգավորելուն ուղղված որոշ միտումներ եւ հատկապես Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները մեզ ստիպում են մշտապես զգոն լինել, խնդիրը պահել մեր համազգային օրակարգում եւ անհրաժեշտության դեպքում համահայկական ուժերով բացառել հիմնահարցի ոչ արդարացի լուծման հնարավորությունը:
Բանաձեւում նշվում է, որԱրցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման ուղին խաղաղ բանակցային գործընթացն է, որտեղ սակայն պետք է փոխվի խեղված ձեւաչափը, եւ ԼՂՀ-ն հանդես գա իբրեւ լիիրավ կողմ:Բանակցային գործընթացում հիմք պետք էընդունել Արցախի ժողովրդի արդենիսկկայացածինքնորոշման փաստըեւ առաջնորդվել 1991թ. անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեների արդյունքներով: «Բանակցությունները պետք է նպատակ ունենան առաջնահերթ լուծում տալ ԼՂՀ անկախության ճանաչման եւ նրա անվտանգության ապահովման հարցերին եւ չպետք է շրջանցեն բռնազավթված Շահումյանն ու Գետաշենը, Մարտակերտի ու Մարտունիի հատվածները եւ Ադրբեջանից տեղահանված հարյուր հազարավոր հայերի իրավունքները», - ընդգծվում է բանաձեւում:
Փաստաթղթում փաստվում է, որԼեռնային Ղարաբաղը երբեքմասչի կազմել անկախԱդրբեջանին, իսկ 1991թ. հռչակելէիր անկախությունը Ադրբեջանին չպատկանողտարածքներում: Խորհրդային Միության կազմալուծմամբ ավարտվել է Խորհրդային Ադրբեջանի տիրապետությունը Արցախի վրա: Արցախյան պատերազմի նախահարձակը եւ հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է:Գիտակցելով, որ բանակցություններըենթադրում են փոխզիջումներ,միաժամանակ պնդում ենք, որ փոխզիջումները, հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչների հաշվառումով, կարող են լինել միմիայն համարժեք, հավասարաչափ, միաժամանակյա եւ տեղադրվել փաթեթային ամբողջական լուծման համակարգում: Այլապես ԼՂՀ շուրջ անվտանգության գոտու ցանկացած թուլացում, առանց ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման, մեծացնելու է պատերազմի հավանականությունը եւ վտանգելու Արցախի բնակչությանը:
«Այսհամատեքստում, այսպես կոչված,նորացված Մադրիդյան սկզբունքների հիմանվրահակամարտության կարգավորումը արագացնելուն ուղղված համանախագահողերկրների նախագահների կոչը բացարձակապես չի բխում հիմնախնդրի բնույթից եւ հակամարտության ծավալման պատմությունից: Ավելին` այն շրջանցում եւ լիովին անտեսում է ԼՂՀ ժողովրդի օրինապատշաճ կերպով արդեն իսկ արտահայտած կամքը», - նշվում է բանաձեւում:
Համաժողովը դատապարտելի, անթույլատրելի եւ իրավական ուժից զուրկ է համարում միջազգային որեւէ փաստաթղթի ընդունումը` առանց հակամարտության հիմնական կողմի` ԼՂՀ իշխանության անմիջական մասնակցության: Համաժողովը հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի ժողովրդի համար այս կենսական հարցի լուծման մեջ իրավասու չէ փոխարինել ԼՂՀ-ին:
Համաժողովը ՀՀ իշխանություններից պահանջում է չստորագրել առաջարկվող փաստաթուղթը եւ հրատապ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ն բանակցություններում որպես լիիրավ կողմ վերադարձնելու համար: