13 հուլիսի 2009 - 13:58 AMT
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն ընդգրկվել է Լոս Անջելոսում կայանալիք կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ալեքս Բեբի «Հով» (The Wind) ֆիլմն ընդգրկվել է Լոս Անջելոսում հուլիսի 23-30-ը կայանալիք կարճամետրաժ կինոյի փառատոնի մրցութային ծրագրում:
Օսկարակիր դերասանուհի Օլիմպիա Դուկակիսի («Լուսնի իշխանությունը» 1987) եւ ծագումով հայ ամերիկյան դերասանուհի Շիրլի-Էնն Քալաջյանի մասնակցությամբ ֆիլմը պատմում է երկու հայ կոջ մասին, որոնց կյանքի եւ փոխհարաբերության վրա ուժեղ հետք է թողել Հայոց ցեղասպանությունը: