13 հուլիսի 2009 - 15:08 AMT
Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպման ժամանակ ոչ մի յուրահատուկ բան տեղի չի ունենա
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հրապարակված մադրիդյան սկզբունքները նախատեսված են Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի միանշանակ անջատման համար: Այդ մասին հայտարարել է Ազգային անկախության կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը :

Նրա խոսքերով, այդ սկզբունքներում ոչ մի նոր բան չկա: 1999 թվականից հենց մադրիդյան սկզբունքների հիման վրա են ձգտում Լեռնային Ղարաբաղին սկզբում կիսանկախություն, այնուհետեւ լիակատար անկախություն տրամադրել:

«Մենք պետք է հետեւենք Ադրբեջանի կողմից արդեն հայտարարված սկզբունքներին. Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը պետության ողջ տարածքում: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ ոչ մի յուրահատուկ բան տեղի չի ունենա: Չեմ կարծում, որ Ադրբեջանի նախագահը որեւէ ուշադրություն հատկացնի միջնորդների առաջարկած պարտվողական խաղաղությանը», - ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: