13 հուլիսի 2009 - 18:55 AMT
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարած գիծը ոչ մի կերպ կապված չէ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
Եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, դա նրա իրավունքն է, սակայն կապ չունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» ինքնուրույն ուժ է եւ վաղուց արդեն իր սեփական քաղաքական գիծն է որդեգրել:
Մամլո քարտուղարն ընդգծել է, որ «որոշումները կուսակցությունում միանշանակորեն ընդունում է քաղխորհուրդը` Գ.Ծառուկյանի գլխավորությամբ»: