13 հուլիսի 2009 - 22:11 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Ալան Թերզյանի ներդումը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում
Հուլիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ֆիլմարտադրողների միության նախագահ, Ֆրանսիայի Կինոարվեստի Ակադեմիայի նախագահ, «Սեզար» մրցանակաբաշխության նախագահ, Կաննի կինոփառատոնի տնօրեն Ալեն Թերզյանին:
Ողջունելով աշխարհահռչակ ռեժսորին նախարար Նալբանդյանն, ասաց որ Հայաստանը հպարտ է Ալեն Թերզյանի պես հայրենակից ունենալու հանգամանքով եւ կարեւորեց նրա անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց ֆրասահայ արվեստագետի մասնակցությունը հայկական հեղինակավոր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին:
Ալեն Թերզյանը նշեց, որ ուրախ է այցելել իր պատմական հայրենիք եւ մասնակցել կարեւոր մշակութային միջոցառմանը, որը տարեցտարի առավել մեծ համբավ է ձեռքբերում: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին եւ կինոփառատոնի կազմակերպիչներին իրեն հրավիրելու եւ ջերմ ընդունելության համար, հաղքորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: