14 հուլիսի 2009 - 20:31 AMT
Արդյո՞ք Էդվարդ Նալբանդյանը լոկ «խոսափող է» կառավարության ձեռքում
Բլոգերի ոլորտում մարդկանց կարծիքները բավականին հակասական են, ոմանք պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, մյուսները, ընդհակառակը, գտնում են, որ նա լոկ «խոսափող» է կառավարության ձեռքում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Արթուր Ավթանդիլյանը: Նրա խոսքերով, դա Նալբանդյանի մեղքը չէ, պարզապես նա առաջինն էր, ով հանդես եկավ Մադրիդյան սկզբունքների օգտին: «Հայաստանի համար բոլոր ներկայացված սկզբունքներն ազգային շահերի դավաճանություն են», - ասել է Ավթանդիլյանը:
Իրենց հայտարարությունում հայ բլոգերները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել են անհապաղ պաշտոնանկ անել Հայաստանի արտգործնարար Էդվարդ Նալբանդյանին` դատապարտելով հուլիսի 11-ին վերջինիս հայտարարությունը, որում նա ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների բացեիբաց հակահայկական հայտարարությունը: