14 հուլիսի 2009 - 20:53 AMT
Սուրեն Զոլյան. Մադրիդյան սկզբունքների առնչությամբ ղարաբաղյան կողմի վրդովմունքը հասկանալի է:
Պաշտոնական Ստեփանակերտը վաղուց պետք է օրինագիծ ընդուներ, որը կորոշեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Հայաստանին հանձնած լիազորությունների շրջանակները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է քաղաքագետ Սուրեն Զոլյանը : «Ինձ թվում է, որ հարկավոր է նորմեր մշակել, որոնց շրջանակներում Հայաստանը բանակցային գործընթացում կկարողանար ներկայացնել Ստեփանակերտի շահերը», - ընդգծել է հայ քաղաքագետը: Նրա խոսքերով, Մադրիդյան սկզբունքների հրապարակման առնչությամբ ղարաբաղյան կողմի վրդովմունքը հասկանալի է: Այդ սկզբունքների ամենաբացասական ասպեկտն այն է, որ Լեռնային Ղարաբաղը փաստաթղթում ներկայացվել է որպես աշխարհագրական տարածք: