15 հուլիսի 2009 - 12:45 AMT
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի ֆինանսական համագործակցության շուրջ հայ-գերմանական բանակցություններին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ կառավարական պատվիրակության կազմում մեկնեց Բոնն, մասնակցելու Ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական բանակցություններին, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, բանակցությունների ընթացքում քննարկվելու են մասնավոր տնտեսության խթանման, բնակարանաշինության կայուն շուկայի ստեղծման, բնակտարածքի ֆինանսավորման կայուն շուկայի ստեղծման, «Ավանդների երաշխավորման հիմնադրամի» հարցեր, ինչպես նաեւ կայուն զարգացմանը, էներգետիկային, շրջակա միջավայրին, ժողովրդավարության, համայնքային զարգացման եւ նորմատիվ իրավական դաշտի զարգացմանն ուղղված վարկային ծրագրերի հարցերը:
Այցելության ընթացքում հանդիպումներ են նախատեսված Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունում: