15 հուլիսի 2009 - 14:24 AMT
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն այս տարի 8 շրջանավարտ է ունեցել
Սփյուռքի հնագույն կրթօջախներից մեկը` պատմական հարուստ անցյալ ունեցող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը, այսօր նույն եռանդով շարունակում է իր առաջխաղացումը: Ճեմարանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո` վայելելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր ուշադրությունը:

Այժմ ՀայոցՄարդասիրական ճեմարանում ուսանում են հայորդիներ` Հնդկաստանից, Հայաստանից, Պարսկաստանից եւ Իրաքից, որոնք գալիս են գիտելիքներ ձեռք բերելու եւ հայեցի դաստիարակություն ստանալու համար:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանն այս տարի 8 շրջանավարտ է ունեցել, որոնք ուսումը կշարունակեն այլ հեղինակավոր ուսումնական հաստատություններում: