15 հուլիսի 2009 - 17:01 AMT
Հրապարակվել են Թեհրան-Երեւան ինքնաթիռի ուղեւորների ցուցակները
Հրապարակվել են Caspian Airlines-ի Թեհրան-Երեւան չվերթը կատարող ինքնաթիռի ուղեւորների ցուցակները: Ինչպես հաղորդել է Հայաստանում Caspian Airlines-ի աշխատակիցը, ինքնաթիռում եղել է 154 ուղեւոր, այդ թվում` երկու երեխա: Ըստ նախնական տվյալների, 154 ուղեւորներից 40-ը ՀՀ քաղաքացիներ են: Ինքնաթիռի անձնակազմը 16 հոգուց էր բաղկացած, որտեղ կային ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում գործում է զոհվածների հարազատներին օգնություն ցուցաբերող շտաբը: Ինչպես լրագրողներին է հայտարարել է Երեւանի «Շտապ օգնության» օպերատիվ ծառայության պետ Արտյոմ Պետրոսյանը, զոհվածների շուրջ 17 հարազատներ դիմել են «Շտապ օգնության» ծառայություններին, իսկ նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: