15 հուլիսի 2009 - 18:57 AMT
Փրկարարները փորձում են կործանված ինքնաթիռից հանել զոհվածների մարմինները
Մարվել է Իրանի Caspian Airlines ավիաընկերության Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում բռնկված հրդեհը: Ներկայումս փրկարարները փորձում են զոհված ուղեւորների մարմինները դուրս բերել ինքնաթիռի բեկորներից: Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, ինքնաթիռի կործանման վայրում 5-6 մետր խորությամբ փոս է առաջացել:
Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում կործանվել է Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան:
Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում գործում է զոհվածների հարազատներին հոգեբանական օգնության շտաբ: