15 հուլիսի 2009 - 20:52 AMT
ՀՀ ԱԺ խոսնակը վստահություն է հայտնել հայ-բուլղարական կապերի հետագա զարգացման առնչությամբ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է տկն. Ցեցկա Ցացեւային` Բուլղարիայի ժողովրդական ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ այս բարձր եւ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:

Վստահ եմ, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ միջխորհրդարանական սերտ կապերն ավելի կաշխուժանան եւ կընդլայնվեն` ի շահ մեր ժողովուրդների բարօրության»: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: