15 հուլիսի 2009 - 22:41 AMT
Հայաստանի եւ Իրանի ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել Թեհրա-Երեւան ինքնաթիռի վթարի հետաքննության գործընթացը համակարգելու շուրջ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօրհեռախոսազրույց էունեցել ԻրանիԻսլամականՀանրապետության ՆախագահՄահմուդԱհմադինեժադի հետ: Նախագահ Սարգսյանն Իրանի իր պաշտոնակցին ցավակցել է տեղի ունեցած ավիավթարի հետ-անքով մեծ թվով Իրանի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իր հերթին Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցել է իր հայ գործընկերոջը: Նախագահները պայմանավորվել են ավիավթարի պատճառների ուսումնասիրման - անհրաժեշտ քայլերի իրականացման հարցում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների գործակցությունը համակարգելու վերաբերյալ, հաղորդել է Հայաստանի պետության ղեկավարի մամլո գրասենյակը:
Իրանում վթարի է ենթարկվել Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում է Երեւան-Թեհրան չվերթը: Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր,այդ թվում երկու երեխա: Ինքնաթիռի 15 մարդուց բաղկացած անձնակազմում եղել են ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Նրանք բոլորը զոհվել են: