15 հուլիսի 2009 - 23:31 AMT
Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ
Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման եւ զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ ` կազմված գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական եւ մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչներից, նշվում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն հայտարարության մեջ: