16 հուլիսի 2009 - 12:55 AMT
ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնում ավիավթարում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին
ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնում Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող Caspian Airlines-ի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Ինչպես նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ, կապ է հաստատվել Երեւանում ամերիկյան դեսպանության եւ Շվեյցարիայում ներկայացուցչության հետ, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը: «Ներկայումս մենք պարզում ենք, արդյոք ինքնաթիռում եղել են Ամերիկայի քաղաքացիներ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Երեւան-Թեհրան չվերթը կատարող Caspian Airlines ավիաընկերության Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կազվին քաղաքի շրջանում: Բոլոր 153 ուղեւորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են: Հուլիսի 16-ին Հայաստանում սգո օր է հայտարարվել, Իրանում հայտարարավել է եռօրյա սուգ: