16 հուլիսի 2009 - 14:22 AMT
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին կմեկնի Մոսկվա:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 17-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նույն օրը տեղի կունենան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Նախագահի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Հուլիսի 18-ին նախատեսվում է նաեւ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, հաղորդում է պետության ղեկավարի մամլո գարսենյակը: