16 հուլիսի 2009 - 16:18 AMT
ԼՂՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներին
Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ցավակցական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:

«Համազգային վշտի այս ծանր պահին ձեզ հետ միասին սգում ենք Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի ուղեւորների ողբերգական մահը եւ նրանց հարազատներին ու մերձավորներին մաղթում ուժ ու կորով», - հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: