16 հուլիսի 2009 - 22:48 AMT
Թեհրան-Երեւան ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատները եղան վթարի վայրում
Ժամը 20:30-ի դրությամբ զոհվածների հարազատներն Իրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ժամանել են Ղազվին քաղաքի մերձակայքում գտնվող Տու-154 ինքնաթիռի վթարի վայր:
Հարազատները հնարավորություն ունեցան անձամբ ականատեսը լինելու տեղի ունեցած աղետի հետեւանքներին եւ ծաղիկներ դրեցին ի հիշատակ իրենց մտերիմների եւ բարեկամների: Նրանց տեղեկացվել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների հայտնաբերված մասունքները եւ անձնական պարագաներն արդեն տեղափոխվել են Թեհրան` ԴՆԹ-ի ուսումնասիրություններ կատարելու համար: Հարազատներին հնարավորություն է տրվել աղետի վայրից սափորներով հող բերել հայրենիք:
Այսօր ուշ երեկոյան զոհվածների հարազատները կվերադառնան Թեհրան: